Radiohead բրիտանական ռոք խումբը մայիսի 8-ին թողարկել է A Moon Shaped Pool խորագրով իր 9-րդ ալբոմը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ալբոմում ընդգրկվել է 11 կոմպոզիցիա, որոնց թվում, նորերից բացի, տեղ են գտել ավելի վաղ թողարկված Burn the WItch-ը եւ Daydreaming-ը, ինչպես նաեւ True Love Waits երգի ստուդիական ձայնագրությունը, որը խմբի կողմից կատարվում էր միայն համերգների ընթացքում:

 

CD-ների եւ վինիլային սկավառակների վրա ալբոմը կթողարկվի հունիսի 17-ին, իսկ նոյեմբերին լույս կտեսնի խմբի 9-րդ ալբոմի հատուկ հրատարակությունը:

 

Radiohead խումբը հիմնվել է 1985 թվականին Օքսֆորդշիրում: Խմբի երրորդ ալբոմը՝ OK Computer (1997 թվական) նրա համար ապահովեց համաշխարհային հաջողություն եւ համարվում է 1990-ականների առավել նշանակալի ռոք-ալբոմներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: