Բրիտանական Pink Floyd հռչակավոր ռոք-խմբի առաջիկա ալբոմը՝ "The Endless River" («Անվերջ գետը), կդառնա վերջինը կոլեկտիվի պատմության մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, BBC ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել են խմբի մասնակիցներ թմբկահար Նիկ Մեյսոնը և կիթառահար Դևիդ Գիլմորը:

 

«Դա կլինի մեր վերջին գործը»,- նշել են երկու երաժիշտները՝ ընդգծելով, որ կոլեկտիվն այլեւս նոր երաժշտություն չի ձայնագրի: «Ցավալի է իհարկե, բայց դա վերջն է»,- հավաստել է Գիլմորը:

 

Նոր ալբոմը, որը կազմվել է այն կոմպոզիցիաներից, որոնք  1993 թվականին ձայնագրվել են "The Division Bell" սկավառակի համար, բայց ինչ-ինչ պատճառներով դրա մեջ չեն մտել, վաճառքի կհանվի նոյեմբերի 10-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: