Վեց տարի առաջ մահացած ամերիկացի փոփ կատարող Մայքլ Ջեքսոնի Thriller նշանավոր երաժշտական ալբոմը դարձել է պատմության մեջ առաջին սկավառակը, որն ԱՄՆ-ում վաճառվել է 30 մլն օրինակ տպաքանակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 16-ին հայտնել են ԱՄՆ-ի ձայնագրող ընկերություն ների ասոցացիայի (RIAA) ներկայացուցիչները:

 

«RIAA-ն սկավառակներին «ոսկե» եւ «պլատինե» կարգավիճակներ է շնորհում արդեն 60 տարի, բայց սա պատմության մեջ առաջին անգամ է, երբ ալբոմը հաղթահարել է 30 մլն օրինակի նշագիծը»,- ասված է ասոցացիայի հաղորդագրության մեջ:

 

Որպեսզի RIAA-ի վարկածով սկավառակը ճանաչվի «ոսկյա», այն պետք է վաճառվի 500 հազար տպաքանակով: «Պլատինային» պարգեւը շնորհվում է այն ալբոմներին, որոնց վաճառքները գերազանցել են մեկ միլիոն օրինակը:

 

Thriller-ը, որը լույս է տեսել 1982 թվականին, քննադատների կողմից ճանաչվել է պատմության մեջ ամենանշանավոր փոփ ալբոմներից մեկը: Արդեն 1984 թվականին սկավառակի վաճառքները, որը բովանդակում է «փոփ երաժշտության արքայի» համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի սինգլներ, ինչպիսիք են Billie Jean-ը, Beat It-ը եւ Thriller-ը, միայն ԱՄՆ-ում գերազանցել Էին 20 մլն օրինակը:

 

RIAA-ի տվյալներով՝ մինչ այժմ ամբողջ աշխարհում ձայնագրությունը վաճառվել է ավելի քան 100 մլն տպաքանակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը' AP