Գրահրատարակչական արտադրանքի մշակույթի բարձրացման, գրքարվեստի զարգացման և գրքի միջոցով մշակութային և հոգևոր արժեքների տա­րա­ծումը խթանելու նպատակով, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է «Գրքարվեստ 2014» մրցույթի մեկնարկը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթն անց է կացվելու «Գիրք երեխաներին», «Արվեստի գիրք», «Գիտություն և կրթություն», «Իմ հայրենիքը», «Մեկ դար անց», «Հաղթանակ», «Լավագույն ձևավորում» և «Գլխավոր մրցանակ» անվանակարգերում:

 

Մրցույթին կարող են ներկայացվել 2013թ. ընթացքում և մինչև մրցույթի ծանուցման հրապարակումը Հայաստանի Հանրապետությունում հրատարակված գրքերը` ըստ անվանակարգերի, երկուական օրինակով, որոնք ենթակա չեն վերադարձման և վճարման: Հրատարակությունների ներկայացման վերջնաժամկետը 2014թ. մայիսի 2-ն է: