Tert.am-ը գրում է.

 

 

Բիրմինգհեմում մեկնարկել է Crufts 2014 շների խոշորագույն ցուցահանդես-փառատոնը, որի բացումը տեղի է ունեցել մարտի 6-ին:


Ինչպես գրում է The Telegraph պարբերականը՝ աշխարհում տեղի ունեցող խոշորագույն կենդանական ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 9-ը: Առաջին օրվա ընթացքում արդեն իսկ բազմաթիվ մարդիկ են ժամանել իրենց կենդանիների հետ:


Շոու-մրցույթի կազմակերպիչ Kennel Club ընկերության տվյալների համաձայն՝ ավելի քան 21 500 շներ են մասնակցում մրցումներին, որը 5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Շները Բրիտանիա են ժամանել աշխարհի 45 երկրներից, այդ թվում՝ Բերմուդներից, Ճապոնիայից, Թայվանից, Իսրայելից, Գվատեմալայից: