Պարագվայում տեղի է ունեցել «Միս հաստլիկ-2014» գեղեցկության մրցույթը, որը կոչված է բարձրացնելու ավելորդ քաշով կանանց ինքնագնահատումը, տեղեկացնում է տեղական մամուլը:

 

Ընդամենը մրցման եզրափակիչին մասնակցել են 15 կանայք, որոնց քաշը գերազանցել Է 100 կիլոգրամը: Սակայն դա նրանց չի խանգարել բարձրահարթակում հեշտությամբ քայլել բարձրակրունկ կոշիկներով և ցածր լանջաբացվածքներ ունեցող զգեստներով: Ժյուրին հաղթանակը շնորհել է երաժշտության 24-ամյա ուսուցչուհի Մոնսերատ Մոնխեսին, որը նաև հոգեբանի մասնագիտություն Է սովորում: «Իմ ամբողջ կյանքում ես գեր եմ եղել, բայց՝ գեղեցիկ,- խոստովանել Է գեղեցկության նորաթուխ թագուհին:- Ես առաջին անգամ եմ մասնակցում մրցույթին, սակայն համարձակություն և հաստատակամություն ունեցա ցուցադրելու կանանց, որ պետք է սիրես ինքդ քեզ՝ չնայած ավելորդ քաշիդ»:

 

«Պարագվայում «Միս հաստլիկի» մրցույթն անցկացնելն այնքան էլ դյուրին չէ,- ասում Է միջոցառման կազմակերպիչ Միքայել Բերասը:- Չնայած երկրում մեծ թիվ են կազմում այն տղամարդիկ ու կանայք, որոնք տառապում են ավելորդ քաշից է ճարպակալումից, այդուամենայնիվ նրանց նկատմամբ գոյություն ունի խտրական վերաբերմունք»: Պարագվայի առողջապահության նախարարության տվյալներով՝ քաղաքացիների 57,6 տոկոսն ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունի: Ըստ որում բնակչության գրեթե մեկ քառորդը՝ 6,5 միլիոն բնակիչ, լրջորեն տառապում Է ճարպակալումից: