Life.panorama.am-ը գրում է.

 

Կաղամբը յուրահատուկ մթերք է: Այն օգտակար է և հում և պատրաստի վիճակում, ինչպես նաև նպաստում է քաշի իջեցմանը: Կան կաղամբով բազմաթիվ դիետաներ:

 

Կաղամբով դիետան օգնում է բարձր կալորիականությամբ մթերքները փոխարինել ավելի թեթև սնունդով: Այլ կարպ ասած, ծանր բանջարեղերնների փոխարեն սուպի մեջ ավերացրեք կաղամբ: Կաղամբով փոխարինեք նաև այնպիսի մթերքներ, ինչպիսիք են միսը և հացաբուլկեղենը:
Բոլոր նրանց համար, ովքեր չեն սիրում երկար կանգնել ջեռոցի առջև, առաջարկում ենք այլ տարբերակ: Շարունակեք սնվել նախկինի պես, սակայն սննդակարգում հում կաղամբ ավելացրեք:
Կաղամբի մեջ միանգամից երկու բաղադրիչներ կան, որոնք արագ են հագեցնում' ջուր և ցելյուլոզան: Ջուրը ախորժակը փակելու բնական միջոց է, իսկ ցելյուլոզան' երկար ժամանակ հագեցվածության զգացում է ապահովում:
Ինչպես ցանկացած բանջարեղեն, այնպես էլ կաղամբը մեծ քանակությամբ վիտամիններ և միներալներ է պարունակում: Կաղամբի փոքր չափաբաժնում կա կանանց համար օգտակար ֆոլիաթթու, կալիում, մագնեզիում և հազվադեպ հանդիպող վիտամին K:
Եթե ուզում եք կաղամբից «քամել» առավելագույն դիետիկ հատկությունները, կարող եք անցնել մեկշաբաթյա կաղամբային դիետայի: Մենյուն բավականին պարզ է. պատրաստեք կաղամբով, լոլիկով և կանաչիներով սուպ: Արդյունքը զգալի է. մեկ շաբաթում կկորցնեք մինչև 5 կիլոգրամ: