The Beautified Project-ը սկսում է իր եվրոպական շրջագայությունը: Արդեն հոկտեմբերի 30-ին նրանք ելույթ կունենան Վիեննայում: Այնուհետև համերգներ են ունենալու Բեռլինում, Փարիզում, Վարշավայում:

Նոյեմբերի 21-ին The Beautified Project-ը ելույթ կունենա հայ հանդիսատեսի համար. համերգը կայանալու է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նոյեմբերի 30-ին խումբը ելույթ է ունենալու Թբիլիսիում: The Beautified Project-ի եվրոպական շրջագայությունը կշարունակվի նաև 2014 թ. ընթացքում: