Փետրվարի 6-ին, 7-ին և 8-ին «The Beautified Project» խմբի երկրպագուների համար իսկական տոն է:) Խմբի երեք համերգների բոլոր տոմսերը սպառվել են համերգի մասին հայտարարելուց հաշված օրեր անց:
Երեկ կայացած ակուստիկ համերգին ներկա էր նաև ESem.am-ը: «The Beautified Project»-ի մենակատար Անդրե Սիմոնյանն ասաց, որ ակումբներում մի փոքր նեղվածք է լինում՝ հաշվի առնելով ներկա գտնվել ցանկացողների թիվը, սակայն ակումբների միջոցով երկրպագուների հետ շփման հնարավորությունը բաց չեն թողել: Նրա խոսքով՝ բարդ է 3 օր կենդանի ելույթ ունենալը: Համերգների հերթականությունը, սակայն, որոշել է հանդիսատեսը:) Ի սկզբանե նախատեսված է եղել մեկ համերգ, իսկ նրանց ակտիվությունը փոխել է ծրագրերը:
«The Beautified Project»-ի կատարմամբ «Կիլիկիա» երգը միշտ շատ բուռն է ընդունվում և տղաները որոշել են Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հայկական ևս մի երգ մատուցել իրենց տեսանկյունից: ESem.am-ի հետ զրույցում Անդրեն բացահայտեց, որ խոսքը «Բարի արագիլ» երգի մասին է:)
«Այս երգը ևս փորձում ենք ներկայացնել մեր ձեռագրով: Արդեն մի քանի ամիս է, Արմենն աշխատում է ու փորձում տարբեր տարբերակներ, որոնք քննակում ենք: Վերջնական տարբերակի վրա դեռ աշխատում ենք, բայց կարծում եմ՝ շատ լավ է լինելու»,- ասաց Անդրեն՝ հավելելով, որ եթե կարողանան հետաքրքիր տեսահոլովակ ներկայացնել, այն կլինի, եթե ոչ, ոչ: Կրկնվել նրանք չեն ցանկանում:
Համերգին ներկա էր երգչուհի Սոնա Ռուբենյանը, ում հետ խումբը ներկայացրեց «Wait» երգը: «Տղաներն արդեն շատ հարազատ են դաձել ինձ. ոչ միայն գործընկերներ, ավագ ընկերներ են, այլև հարազատ մարդիկ: Շատ եմ սիրում նրանց ու բաց չեմ թողնում ոչ մի համերգ: Ուրախ եմ, որ այս երգն այսքան սիրվել է, ինչը երևում է հանդիսատեսի արձագանքից»,- ասաց Սոնան ու վստահություն հայտնեց, որ հետագայում կրկին կհամագործակցի « The Beautified Project»-ի հետ:
Համերգը վայելեց Ամալյա Հովհաննիսյանը