Երգչուհի Արմինկայի որդուն' Ալեքսին, անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Երեկ փոքրիկը չորս տարեկան է դառձել: esyes.am-ը խոսեց երգչուհու հետ և հետաքրքրվեց, թե ինչպես է պատրաստվում նշել որդու տոնն ու ինչ է նվիրել փոքրիկին: Պարզվում է' Ալեքսն իր ծննդյան տոնն ընկերների, քույր ու եղբայրների հետ կնշի մանկական սրճարաններից մեկում: Երգչուհուց հետաքրքրվեցինք' իր գործընկերների բալիկնե՞րն էլ են հրավիրված որդու ծննդյան տոնին, ինչին ի պատասխան' Արմինկան ասաց. «Հավանաբար' ոչ: Ցավոք սրտի, մենք այնքան էլ հաճախ չենք շփվում: Ալեքսը շատերի փոքրիկներին չի էլ ճանաչում»:

Ըստ Արմինկայի' Ալեքսի ծննդյան տոնը կազմակերպվել է փոքրիկի ցանկությամբ. «Ամեն բան իր ընտրությամբ եմ պատվիրել: Ծննդյան վայրը, տորթը, որի վրա իր սիրելի «McQueen» մեքենաներն են' երեք տարբեր գույների»:
Արմինկայի խոսքերով' Ալեքսի ծննդյան նվերները ևս իր ընտրությամբ է եղել: «Ինձնից լեգո է խնդրել, որը միասին ենք ընտրել: Մորաքույրը «McQueen» մեքենա է նվիրել, իսկ տատիկը գումար է փոխանցել իր հաշվեհամարին, որը ես բացել եմ իր ծննդյան մեկամյակին»,- նշեց Արմինկան և հավելեց, որ Ալեքսը միայն ընտանիքի անդամներից է նվերներ ուզում, իսկ մյուսների' «Ի՞նչ ես ուզում» հարցերին չի պատասխանում:

Որդու անցած ծննդյան տոների մասին խոսելիս Արմինկան նշեց, որ Ալեքսի 3 տարեկանը նշել են Դոմինիկյան Հանարպետությունում, որն էլ տարբերվել է ծննդյան նախորդ տոներից. «Էկզոտիկ ծնունդ ենք արել, նույնիսկ տորթն էր տարբերվող. եթե չեմ սխալվում արմավենիներով էր»:
Նշենք, որ բացի նշված մեքենաների սիրահար լինելուց, Ալեքսը սիրում է նաև նկարչությամբ զբաղվել, մուլտֆիլմեր դիտել, իսկ համակարգչից և iPad-երից հեռու է ու տարված չէ դրանցով, ինչի համար մայրը շատ ուրախ է:

esyes.am-ը շնորհավորում է փոքրիկին' մաղթելով առողջ և անհոգ մանկություն:

Զրուցեց Արևիկ Իսաջանյանը