Ի՞նչ են խոսում. ռոք երաժիշտ, «Էմփիրեյի» մենակատար Սարգիսը ընդմիշտ լքել է Հայաստանը:

Իրականում. «Էմփիրեյ» խմբի մենակատար Սարգիս Մանուկյանին ԱՄՆ մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանում տեսել էինք դեռ մայիսի վերջերին: Այն ժամանակ խոսում էին, որ Սարգիսը կարճ ժամանակով է ԱՄՆ մեկնում և շուտով վերադառնալու է: Սակայն այս անգամ լուրեր տարածվեցին, թե Սարգիսը մնալու է ԱՄՆ-ում և հայրենիք վերադառնալու մտադրություն չունի:

Սարգսի' երկրում ընդմիշտ հեռանալու և ԱՄՆ-ում հաստատվելու մասին խմբի անդամ Գիսանե Պայլանը միայն ասաց, որ Սարգիսն ԱՄՆ-ում անձնական նպատակով է: «Սարգիսն ընդմիշտ չի հեռացել. ավելին ասել չեմ կարող: Շուտով մենք նոր տեսանյութ կներկայացնենք, որն անմիջականորեն կապված է Սարգիս Մանուկյանի և «Էմփիրեյ» խմբի հետ»: Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»,- ընդգծեց Գիսանեն: Ըստ նրա'ընդամենը մի քանի օրից տեսանյութը կհանձնվի հանդիսատեսի դատին:

Լուրը ճշտեց Մելանյա Հարությունյանը