Երիտասարդ լուսանկարիչ Էմին Արիստակեսյանի ցուցահանդեսի մասին esyes.am-ն արդեն տեղեկացրել է իր ընթերոցողին: Երեկ՝ մայիսի 26-ին, «Retro Cafe»-ում մեկնարկեց երիտասարդ լուսանկարչի ցուցահանդեսը՝ «Throught my eyes» («Իմ աչքերով») խորագրով: Լուսանկարիչը ներկայացրել էր 30 աշխատանք:

«Ցուցահանդեսին ներկայացված են իմ 4 տարվա աշխատանքները: Միջոցառման նախապատրաստական աշխատանքները ընդհամենը 2 ամիս են տևել: Դրանցով ես ու կինս՝ Ալիսիան ենք զբաղվել: Ցուցահանդեսը կոչվում է «Իմ աչքերով», քանի որ նկարներիս միջոցով ներկաներին փորձում եմ փոխանցել աշխարհի մասին իմ ունեցած պատկերացումները»,- պատմեց Էմինը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին «Ե՞ս Yes!» ամսագրի գլխավոր խմբագիր, տնօրեն Անի Քոչարը, ով հանդես եկավ բացման խոսքով, հաղորդավարներ Նարինե Բաղդասարյանը, Կարեն Քոչարյանը, «The Beautified Projekt» խմբի տղաները, Նարեկ Մակարյանը, dj Վակցինան, Նարինե Գրիգորյանը, Սուսաննա Պետրոսյանը և այլք:
Ցուցահանդեսին ներկայացված էր լուսանկարներ նաև «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանից, «Էմփիրեյ» խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանից, «Դոգմա» խմբի վոկալիս Զառա Գևորգյանից, «The Beautified Project» խմբի կիթառահար Արմեն Շահվերդյանից:

«Դեռևս շատ այցելուներ կան. այսօր՝ ամսի 27-ին, ներկա էր նաև Արսեն Գրիգորյանը, տեղեկացա, որ վաղը նկարներս նայելու են գալու երգչուհի Juice-ը և լուսանկարիչ Արվին Քոչարյանը»,- հայտնեց լուսանկարիչը: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև մայիսի 28-ը, նույն տեղում:

Լուսանկարները՝ այստեղ: