Երիտասարդ լուսանկարիչ Էմին Արիստակեսյանի ստեղծագործական նորությունների մասին esyes.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր: Լուսանկարիչը հանդես է գալու անհատական ցուցահանդեսով:
Մայիսի 26-ին՝ ժամը' 14:00-ին՝ "Retro Cafe"-ում տեղի կունենա լուսանկարչի շուրջ 30 լուսանկարներից բաղկացած'«Through My Eyes»'«Իմ աչքերով» ցուցահանդեսը:
«Կարծում եմ՝ գալիս է մի պահ, երբ ցանկացած ստեղծագործող կարիք է ունենում իր աշխատանքները հանրությանը ներկայացնել. ինձ համար այժմ այն պահն է, երբ ցուցահանդեսի շնորհիվ փորձում եմ մարդկանց պատմել այն մասին, թե ինչպես եմ տեսնում աշխարհը' իմ գույների մեջ: Բոլոր նկարներում իմ աչքերով պատկերված է աշխարհը, կյանքը՝ իր դրական և բացասական, գեղեցիկ և տգեղ, միստիկ և գաղտնի կողմերով»,- հավելեց Էմինը:
Ցուցահանդեսում կներկայացվի լուսանկարչի 4 տարիների աշխատանքի արդյունքում արված շուրջ 30 լուսանկար, որոնք ոճային առումով իրարից շատ տարբեր են: «Ներկայացված են և´ բնապատկերներ, և´ռեպորտաժային լուսանկարներ, և´ հայտնի ռոք խմբերի ներկայացուցիչներից ֆոտոներ՝ «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռ Սուջյանից, «Էմփիրեյ» խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանից, «Դոգմա» խմբի վոկալիստ Զառա Գևորգյանից, «The Beautified Project» խմբի կիթառահար Արմեն Շահվերդյանից»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց լուսանկարիչը:
Լուսանակարների ցուցահանդեսը տևելու է երեք օր՝ մայիսի 26-28-ը, մուտքն ազատ է լուսանկարչի աշխատանքների հետ ծանոթանալ ցանկացողների համար:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը