Կոնստանտին Մելաձեի «ՎԻա Գրա» խմբի նոր կազմի անդամներից մեկը` գայթակղիչ Էրիկա Գերցեգը, կիսվել է անձնական լուսանկարով:
Հրապուրիչ շիկահերը գաղտնի չպահեց այն հանգամանքը, որ մի անգամ արդեն մեծացրել է կուրծքը: Էրիկա գերցեգը նորմալ է համարում, երբ մարդիկ ձգտում են իրենց ավելի լավը դարձնել և իդեալական տեսք ունենալ նախ և առաջ իրենց համար: Կրծքի մեծացման շնորհիվ աղջիկն իրեն սկսել է ավելի ինքնավստահ զգալ և, համաձայնեք, հիմա նա իսկապես ուղղակի շլացնող տեսք ունի:
Էրիկա Գերցեգն իր Ինսթագրամի էջում հրապարակել է լուսանկար, որում նուրբ մանուշակագույն բիկինիով է: Երկրպագուները գնահատել են երգչուհու սեքսուալ կազմվածքը` ողողելով նրան հաճոյախոսություններով: