Երեկ' ապրիլի 17-ին, տեղի ունեցավ Սոնայի և Արմեն Հովհաննիսյանի նոր տեսահոլովակի շնորհանդեսը: Բոլորի համար անսպասելի, բայց հաճելի փաստ' Սոնան երգը կատարում է հայերեն:

''Սիրո ալիք'' երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Ալեն Մենուան է, սցենարիստը' Արմեն Վաթյանը: Ժողովրդական և էստրադային ոճերում հանդես եկող Արմեն Հովհաննիսյանը և Սոնան անցած տարի ծանոթացել են Մոսկվայում և որոշել ներկայանալ համատեղ կատարումով: Նկարահանումները ընթացել են Երևանում և Դուբայում:

Մայրաքաղաքի ''Yans'' ակումբում հավաքվել էին Սոնայի ու Արմենի մտերիմներն ու ընկերները, որոնց թվում շատ էին սիրված ու ճանաչված հեռուստադեմքեր: Բնականաբար, երեկոյին ներկա էր նաև ''Հայաստանի ձայնը'' նախագծի հաղթող Մերի Մնջոյանը, ով նախագծում Սոնայի թիմից էր, նաև նույն մրցույթի եզրափակչի մասնակից Նարեկ Մակարյանը: Երեկոյի հանդիսավարն էր Ռաֆայել Ղազանչյանը:

ArmStar.am-ը շնորհավորում է Սոնային և Արմենին տեսահոլովակի պրեմիերայի կապակցությամբ և ներկայացնում լուսանկարներ միջոցառման ընթացքից:

Լուսանկարները' Գրիգոր Ասատրյանի