«Ավելի շատ ուզում եմ անակնկալ լինի, չեմ ուզում խոսել կերպարի մասին»:


Արդեն շատերի կողմից սիրված, երկրպագուների հոծ զանգված ձեռք բերած երգիչ Հայկ Հունանյանը շուտով նոր տեսահոլովակ կնկարահանի և կներկայացնի իր հանդիսատեսի դատին: Երգի երաժշտությունը, որի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակը, հեղինակել է Էդմոնդ Մակարյանը է. խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է:

 

Այդ առնչությամբ և շատ այլ թեմաներով ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Հայկի հետ:

 

 

Երգիչը պատմեց, որ նոր տեսահոլովակի մասին շատ բան չի ուզում ասել, թեպետ ասաց, որ այն ունենալու է մելոդրամային երաժշտություն: Երգի հեղինակը կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանն է, իսկ բառերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը:

 

Երգչից հետաքրքվեցինք նաև, թե որտեղից է հոնքի վրա հայտնվել սպին, ինչն իր տեսքը բավականին նորաձև է դարձնում. «Շատերն են մտածում, որ նորաձևության ճիչն է, բայց իրականում սպի է, որն առաջացել է մանկության տարիներին իմ «շատ խելոք» մնալու հետևանքով: Ճիշտն ասած՝ երկու անգամ նույն տեղը վերք է եղել, առաջին անգամ կռվի հետևանքով, երկրորդ անգամ՝ դռանն է կպել և նույն տեղում սպին բացվել է»,- ասաց նա:

 

 

Հարցրինք նաև, թե որքանով է հետևում իր տեսքին, ինչ փուլերով են անցում իր լուսանկարները՝ նախքան հրապարակվելը, Հայկն ասաց, որ ձևական ոչինչ չի սիրում, ինչպիսին ինքն է կյանքում, այնպիսին էլ ներկայանում է հանրությանը:

 

Հայկ Հունանյանն ամուսնացած է, ունի մեկ աղջիկ և պատմեց, որ իր ընտանիքն ամեն հարցում աջակցում է իրեն, թե խորհուրդներով, թե ոճի թելադրանքով, քանի որ կինն էլ դիզայներ է և մասնագիտական խորհուրդներով միշտ օգնում է ամուսնուն:

 

«Իմ կարիերան սկսել եմ ամուսնացած լինելով հանդերձ, և ուրախ եմ, որ այդպես ամեն ինչ դասավորվեց չեմ փոշմանել, որ ամուսնացել եմ: Իհարկե, լինում են երկրպագուհիներ, ովքեր սիրահարվում են, նամակներ են գրում, սակայն մեկ րոպե անգամ չեմ փոշմանել, որ ընտրել եմ իմ կնոջը:

 

 

Ինչ վերաբերում է մասնագիտական կարիերային, ապա Հայկն իր հաջողությունները կապում է միայն X Factor նախագծին մասնակցելու հետ, սակայն հիմա կարծում է, որ նմանատիպ այլ մրցույթների այլևս Հայաստանում չի մասնակցի:

 

«Կցանկանայի միջազգային մրցույթների մասնակցել, բայց հայաստանյան նախագծերին չեմ կարծում, որ արդեն իմաստ ունի: Հիմա միայն «Պրեմիերա» նախագծի հետ եմ համագործակցում»,- ասաց Հայկը: