Բրիտանական գիտնականները սեռական գործառույցի խանգարման եւ լնդերի արնահոսության միջեւ կապ են գտել:

Ըստ Daily Mail-ի, լնդերի սուր հիվանդացության դեպքում նման խանգարման վտանգը մեծանում է ավելի քան 2 անգամ: Պատճառն այն է, որ բերանի խոռոչի մանրէները կարող են թափանցել արյան մեջ: Դա կբերի անոթների հիվանդացության, ինչն էլ կարող է էրեկցիայի թուլացման պատճառ դառնալ: Գիտնականները գիտափորձ են կատարել տղամարդկանց երկու խմբի հետ. էրեկցիայի հետ կապված խնդիրներ ունեցողներ եւ չունեցողներ: Պարզվել է, որ նման խնդիր ունեցողների 53%-ը լնդերի ծանր հիվանդություն ունի: Երկրորդ խմբում նման շեղումներ է ունեցել ընդամենը 23%-ը: Ավելին, լնդերի հիվանդությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ հարաբերությունների, ինքնագնահատականի վրա: Այդ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս կանոնավոր կերպով մաքրել ատամները, քանի որ ատամնափառը մանրէների հիմնական աղբյուրն է: