Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կանաչ գույնի բլուզ է կրում։ Տաթեւը հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցով ու ականջօղերով։ «Ճիշտ աչքերում բոլորս էլ արվեստի գործ ենք»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։

 

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ոճային կերպարում էր. նա մուգ գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր շագանակագույն վերնազգեստի հետ։ Տաթեւը նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ արտահայտիչ շպարին։ «Սիրեք ձեր աշխատանքը եւ ստիպված չեք լինի աշխատել ոչ մի օր»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։