Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Տաթեւը սեւ շապիկ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Մտքերս քեզ տուն ու տեղ»,- հրապարակումը մակագրել է նա, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել. «Յուրահատուկ», «հիասքանչ»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Տաթեւը սպորտային տաբատ էր կրում, տոպ, սպորտային կոշիկներ։ «Ոչինչ չի սկսվում երկուշաբթի օրվանից կա՛մ «հետո»-յից `դա ինքնախաբեություն է: Կգտնես հնարավորություն, եթե ուզում ես հասնել պատկերացրածդ արդյունքի, ի՛սկ, եթե չես վառվում ուզածիդ հասնելու մտքով՝ կգտնես արդարացումներ և պատճառաբանություններ: Այս ամենը վերաբերվում է յուրաքանչյուր ցանկությանդ: Ամեն ինչ սկսվում է միայն քեզնից: Դու կարող ես ինքդ քեզ ամեն ինչից անջատել և կապել ամեն ինչի հետ: Քեզ կառավարում են մտքերդ, այլ ո՛չ իրադարձությունները:
Ուզո՞ւմ ես նիհարել, նիհարի՛ր, բայց մի՛ ասա, որ չունես ժամանակ, չունես գումար, չունես կամքի ուժ: Ունես!! Կան բազմաթիվ ալտերնատիվաներ` քայլիր ամեն օր 10 կմ, խմիր 2 լիտր ջուր, չունե՞ս գումար հատուկ սննդակարգի համար, համացանցում գտիր քեզ համապատասխան դիետա և պարզապես դադարիր շատ ուտել և կտեսնես փոփոխություններդ: Դու ես ամենի սկիզբն ու վերջը: Չկա «ՀԵՏՈ»!! Գործիր հիմա, զգա հիմա, սիրիր հիմա և ապրիր հիմա. հետոն միայն մեկ դեպքում է ինտենսիվ աշխատում, երբ այլևս շտկելու հնարավորություն չունես: Բայց դեռ այսօր ունես 1440 րոպե `վաղվա կերպարդ ստեղծելու և ներաշխարհդ բարելավելու համար»,- գրել է նա։