Ամերիկացի մոդել Քայլի Ջենները շտապ հոսպիտալացվել է Լոս Անջելեսում, հայտնում է TMZ-ն` վկայակոչելով իր աղբյուրը: Ն

շվում է, որ Ջենները պատրաստվում էր մեկնել Փարիզ` նորաձեւության շաբաթին մասնակցելու, սակայն Instagram-յան էջում գրել է, որ հիվանդացել է: Նա ափսոսանք է հայտնել, որ բաց կոոցնի շոուն եւ որ իր թիմն առանց իրեն կլինի:

 

Ըստ աղբյուրի տեղեկությունների` մոդելը հոսպիտալացվել է գրիպի ախտանշաններով: Նրա մոտ սրտխառնոց եւ գլխապտույտ են նկատվում: Ջենները բարձրակարգ բուժում է ստանում, սակայն ախտորոշման առնչությամբ հստակություն չկա: