Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր երկրպագուների կողմից քննադատությունների է արժանացել տարօրինակ հանդերձանքի համար: Նկարը աստղը հրապարակել է իր Instagram-ի միկրոբլոգում:

 

Քիմը հանրությանը ներկայացել է փայլուն լատեքսով լեգինսով և մանուշակագույն լայն շապիկով, որի վրա գրված է Holy spirit՝ սուրբ հոգի:

 

 

Համացանցի օգատերերը սկսել են ծաղրել Քիմի հանդերձանքը և գրել են, որ նման կերպ հագնվում են իրենց 7-ամյա երեխաները: Մեկ այլ օգտատեր էլ գրել է, որ Քիմը կարողանում է ամեն զգեստով ու հանդերձանքով լավ տեսք ունենալ, բայց կոնկրետ այս դեպքում այդ օրինաչափությւոնը չի գործել: