Ամերիկուհի մոդել Բելլա Հադիդը դարձել է Dior ֆրանսիական նորաձեւության տան նոր դեմքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է մամուլի տեղեկագրում:

 

Նա կմասնակցի բրենդի շրջագայության հավաքածուի ցուցադրությանը, իսկ այնուհետեւ կնկարահանվի Dior Makeup Live with Bella Hadid հոլովակների շարքում: Դրանցից մեկը կնկարահանեն ցուցադրության կուլիսներում: Նկարահանումներին մասնակցելու է կրեատիվ տնօրեն, դիմահարդարման համար պատասխանատու Փիթեր Ֆիլիպսը:

 

Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել Է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր: 2016 թվականին Dior-ը թողարկել Է Milky Dots կոսմետիկայի շարքը, որը նվիրված Էր կաթնային կոկտեյլներին:

 

Նորաձեւության տան ոսկերչական ուղղությունը գլխավորում Է զարդերի դիզայներ Վիկտորյա դե Կաստելլանը: Նոյեմբերին Rose des vents հավաքածուի դեմքը դարձել Է բրիտանացի դերասան Էմիլիա Քլարկը, ով հայտնի Է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել Է Դեյեներիս Տարգարիենի դերը:

 

Բելլա Հադիդը մյուս հայտնի մոդելի՝ Ջիջի Հադիդի կրտսեր քույրն է: