Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը որոշել են իրենց երկրորդ երեխայի անունը: Daily Mail-ին Քարդաշյանների ընտանիքի մոտ ընկերներից մեկի միջոցով հաջողվել է պարզել, թե ինչ անուն կունենա Քիմի և Քանյեի երկրորդ երեխան: Նա պարբերականին ասել է, որ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը որոշել է երեխային անվանել Իսթոն:

 

Իսթոն Ուեսթը լույս աշխարհ կգա մոտ հինգ ամսից։ Անվան մյուս տարբերակը Սաութն է եղել (Հարավ), որն այնքան էլ Քիմի սրտով չի եղել։

 

Ընտանիքի մտերիմ ընկերը Daily Mail–ին հայտնել է, որ աստղային զույգը նախորդ շաբաթ վերջնական ընտրություն է կատարել:

 

Քարդաշյանի առաջին երեխայի անունը Նորթ Ուեսթ է: Նորթ նշանակում է հյուսիս, Ուեսթ՝ արևմուտք: