Սեզոնային հուզական խանգարումները տրամադրության խանգարումներ են, որի դեպքում տարվա մյուս ժամանակահատվածներում նորմալ հոգեկան առողջություն ունեցող մարդկանց մոտ ձմռանն ընկճախտային ախտանշաններ են ի հայտ գալիս (ավելի քիչ` ամռանը, գարնանը կամ աշնանը): Եվրոպայի յուրաքանչյուր վեցերորդ բնակիչ տառապում է այդ խանգարմամբ, գրում է Meddaily-ն:

 

Գլխուղեղի տոմոգրաֆիայի միջոցով գիտնականները պարզել են, որ սերոտոնինի (SERT) սպիտակուցները ձմռանը 5 տոկոսով ավելի բարձր են, քան ամռանը: Դա էլ հանգեցնում է ձմռանը սերոտոնինի անբավարարությանը: Իսկ առողջ մարդկանց մոտ նման տատանումներ չեն գրանցվել: