Լիդուշիկի «Փոքրիկ Հայաստան»նոր երգի ESem.am-ն անդրադարձել է: «Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում երեկ կայացավ երգի տեսահոլովակի պրեմիերան:

 

 

Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հարությունյանն է. այն նկարահանվել է Դիլիջանում: «Ես հիմնականում վստահում եմ ռեժիսորին և չեմ միջամտում աշխատանքին, սակայն եթե ունենում եմ հետաքրքիր առաջարկներ կամ մտքեր բարձրաձայնում եմ»,- ESem.am-ին ասաց Լիդուշիկը՝ հայտնելով, որ շարունակելու է ներկայացնել հայրենասիրական երգեր:

 

 

Լիդուշիկի տատիկը` Տկն Գոհարը, բացման իր խոսքում նշեց, որ երգը նաև կոչ է. «Նրանց, ովքեր լքել են հայրենիքը, այս երգի ու տեսահոլովակի միջոցով կոչ ենք անում վերադառնալ հայրենիք և միասին հաղթահարել դժվարությունները»:

Տեսահոլովակը դիտելուց հետո ծափերը չէին դադարում: Հյուրերը այնքան էին հավանել տեսահոլովակը, որ ավարտից հետո բղավում էին` մի հատ էլ, մի հատ էլ:)

 

Երգչուհուն շնորհավորելու էին եկել իր գործընկներն ու ընկերները՝ Նունե Եսայանը` որդու՝ Հենրիի հետ, Գրիգոր Կյոկչյանը, Գրիգոր Դանիելյանը, Լիանա Տեր-Մինասյանը, տեսահոլովակում նկարահանված դերասաններ Ռուբեն Կարապետյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Օֆելյա Զաքարյանը և Լորանդ Դեմիրճյանը և այլք:

 

 

 

 

 

 

 

 


Նյութը և լուսանկարները՝ Տաթևիկ Մկրտչյանի