Միհրան Ծառուկյանն օրերս օդանավակայանում գեղեցիկ վարդերովդիմավորեց փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանին, որը Երեւան էր ժամանել երգչի հետ իր նոր զուգերգի տեսահոլովակում նկարահանվելու համար, իսկ արդյունքը շուտով կներկայացնի նաեւ BRAVO.am-ը:


 Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը, ոճաբանները` Դիանա Շատվերյանն ու Արայիկ Գաբաջյանը: Նկարահանումը տեւել է մեկ օր` առավոտյան ժամը 6:00-ից մինչեւ ուշ գիշեր, որից անմիջապես հետո Միհրանը մեկնել է Միացյալ Նահանգներ, այնուհետեւ կուղեւորվի Մոսկվա` հոկտեմբերի 25-ին մասնակցելու «Տաշի շոու»-ին:


Varda-ն մեզ հետ զրույցում հայտնել է, որ Միհրան Ծառուկյանի ստեղծագործական գործունեությանը նախկինում ծանոթ չի եղել. «Առաջին անգամ հանդիպել ենք Մոսկվայում` ֆիլմի համար քասթինգի ընթացքում: Մանրամասներ դեռ չեմ կարող պատմել, միայն կասեմ, որ գլխավոր դերերն ենք մարմնավորել: Այդպես էլ ծանոթացանք, զրուցելիս պարզեցի, որ նա էլ երգում ու պարում է, որոշեցինք համագործակցել»:


Շարունակությունը` այստեղ: