Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։
Նա ու ամուսինը՝ երգիչ Միհրան Ծառուկյանը սպասում են առաջնեկի ծնունդին։ Նախօրեին երգիչները հայտնել են, որ որդի են ունենալու։ Զույգը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար Արփին հրապարակել է իր միկրոբլոգում։ Կադրերում նրանք դասական հագուստ են կրում։ «Միասին»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Արփին, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել. «Ամենագեղեցիկ զույգը», «Երջանկություն ձեզ»։
Ի դեպ, զույգի հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին. Միհրանն իր մենահամերգի ընթացքում էամուսնության առաջարկ արել սիրելիին: