Հայ կինոսերները տխրելու առիթ չեն ունենա: «Մոսկվա» կինոթատրոնում նրանք կկարողանան վայելել ամբողջ աշխարհում երկար ժամանակ սպասված ֆիլմերի պրեմիերաները:


Կինոթատրոնից «Արմենպրես»-ի թղթակցին տրամադրված տեղեկատվության համաձայն`հոկտեմբերի 16-ից կինոէկրաններին կհայտնվի ամերիկյան «Առևանգիր կնոջս» կատակերգությունը: Դենիել Շեխտերի ֆիլմում նկարահանվել են Ջենիֆեր Էնիսթոնը, Այլա Ֆիշերը, Մոս Դեֆը և այլ հայտնի դերասաններ:  

 

Հոկտեմբերի 23-ից հնարավոր կլինի դիտել նոր՝ «Վիկինգները» արկածային ֆիլմը: Ֆիլմն արտադրել են Շվեյցարիան, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը և Գերմանիան:

 

Փոքրիկներին հոկտեմբերի 30-ից անակնկալ է սպասում: Նրանք կարող են վայելել «Մայա մեղուն» մուլտֆիլմը դիտելու հաճույքը: «Աննկարագրելի քաղցր պատմություն».ահա մուլտֆիլմի կարգախոսը:

 

Նույն օրը էկրաններին կհայտնվի նաև «Նախքան ես կքնեմ» թրիլերը: «Ոչ մեկին մի վստահիր» կոչ է անում կինոնկարը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Նիկոլ Քիթմանը, Քոլին Ֆերթը, Ադամ Լևին և այլ անվանի դերասաններ:

 

«Մոսկվա» կինոթատրոնում այս օրերին հնարավոր է դիտել նաև հայկական արտադրության «Սուպեր մամա» կատակերգությունը և «Դրակուլա» սարսափ կինոնկարը: