Վավերագրական ֆիլմերի CineDOC–Tbilisi միջազգային փառատոնի տոնական բացումը հոկտեմբերի 14-ին` ժամը 20:00-ին տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաքի «Ամիրանի» կինոթատրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են կազմակերպիչները:

 

Այս տարի փառատոնը կբացի ռեժիսոր Դանի Վասերմանի (Իսրայել) «Հավատում ես դու արդյոք սիրուն» վավերագրական ֆիլմը:

 

Միջազգային փառատոնի բացմանը ներկա կլինեն վրացի և օտարերկրացի կինեմատոգրաֆիստներ, միջազգային հիմնադրամների ու հեռուստաալիքների, պետական տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

 

CineDOC–Tbilisi 2014-ն ավանդաբար հինգ օրվա ընթացքում կանցկացվի «Ամիրանի» և «Ռուսթավելի» կինոթատրոններում: Փառատոնի շրջանակներում շուրջ 50 վավերագրական ֆիլմեր կներկայացվեն Վրաստանից, Թուրքիայից, Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Հունգարիայից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, Կիպրոսից, Բուլղարիայից, Կանադայից, Բելգիայից, Գերմանիայից, Բրազիլիայից և Դանիայից, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն: