Սոնա Ռուբենյանն օրերս վերադարձել է Միացյալ Նահանգներից, BRAVO.am-ին էլ պատմել, թե ինչ նպատակով էր մեկնել, ինչ արկածներ է ունեցել եւ առաջիկայում ինչ անելիքներ ունի:
«Նոր ալիք 2014»-ում հանդիսատեսի համակրանքին արժանացած Հայաստանի ներկայացուցիչը սեպտեմբերի 28-ին մասնակցել է «Շանթ» եւ Լոս Անջելեսում գործող "Artn Shant" հեռուստաընկերությունների կազմակերպած հավաքական համերգին, որին ելույթ են ունեցել նաեւ «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծի մասնակիցները:
«Համերգին հնչել են մեծ մասամբ ժողովրդական երգեր, որոնք ամերիկահայ հանդիսատեսը ջերմ ծափերով էր ընդունում: Կատարել եմ Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ»-ը եւ «Նոր ալիք»-ում հնչած երգերից: Ամերիկահայերը կրկնակի ուշադիր են հետեւում հայկական նախագծերին. հեռուստատեսության միջոցով իրենց կարոտն են հագեցնում, անգամ այնպիսի նրբություններ են նկատել էկրանից, որ ես ուշադրություն չէի դարձրել»,-նշել է նա:
Շարունակությունը` այստեղ: