Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը երկրորդ անգամ կմայրանա և առաջինը ESem.am-ին է պատմել այժմյան զգացողությունների մասին, բացահայտել ապագա փոքրիկի սեռը:
Դերասանուհու խոսքով՝ հղիության սկզբնական շրջանում մի փոքր թույլ է եղել, սակայն այժմ ամեն ինչ կարգին է. իրեն լավ է զգում ու խնդիրներ չունի: Սաթենիկը հղիության 7-րդ ամսում է. ասում է՝ անհամբերությամբ է սպասում երեխայի լույս աշխարհ գալուն:
«Աղջիկ ենք ունենալու, ինչը շատ սպասված երազանք էր մեր ընտանիքում»,-ասաց նա և նշեց, որ դստեր համար դեռ անուն չեն ընտրել: Ըստ Սաթենիկի՝ առաջնեկի՝ 8-ամյա Ալենի ու երկրորդ բալիկի միջև տարիքային տարբերությունը մեծ է, ինչն ունի նաև իր լավ կողմերը: «Տղայիս անկեղծ ուրախությունն ու սպասումը էլ ավելի է ուրախացնում ինձ: Այս ուրախալի լուրը նա ինձնից շուտ պատմեց բարեկամներին և իր ընկերներին: Համոզված եմ՝ իմ մեծ օգնականն է լինելու»,-ասաց դերասանուհին:
Նրա խոսքով՝ ինչպես որդեն, այնպես էլ դուստրը մեծանում են երաժշտության ներքո: «Երաժշտությունը իր կյանքի անբաժանելի մասն է: Հաճախ եմ գնում ջազային, դասական համերգների, բալետ ու օպերա դիտելու»,-ասաց նա և ավելացրեց, որ արդեն հասցրել է ոչ միայն գնումներ անել փոքրիկի համար, այլև ընկերների կողմից գեղեցիկ նվերներ է ստանալ:
Դերասանուհին, ով մինչև հղիության հինգերորդ ամիսը նկարահանվել է «Անցյալի ստվերներ» սերիալում, այժմ զբաղված է ֆիլմերի, մուլտֆիլմերի կրկնօրինակմամբ: «Օրվա մեծ մասն անցկացնում եմ տղայիս դպրոցական և երաժշտական կրթությամբ զբաղվելով»,- եզրափակեց նա:
Ուրախալի լուրը՝ Արևիկ Իսաջանյանի