Արամեն ու Աննան իրենց շնիկի՝ Տոնիի հետ ապրում են Երևանի կենտրոնում՝ բարձրահարկ շենքի 18-րդ հարկում, ինչը եղել է Աննայի ընտրությունը։ Բնակարանի ինտերիերը զույգը միասին է որոշել։ Այժմ արդեն նրանք վայելում են ընտանեկան կյանքը՝ սիրելի անկյանում։BlogNews.am-ը հյուրընկալվել է Արամեի և Աննայի տանը, ընտանեկան ֆոտոշարք ու հարցազրույց արել։


-Ամուսնությունից հետո  ի՞նչն է փոխվել Ձեր կյանքում։


Արամե - Չեմ կարող թվարկել, թե ինչ է փոխվել, սակայն տարիներ շարունակ իրար հետ ապրելով՝ մարդիկ սկսում են նմանվել. մեզ մոտ այդ պրոցեսն արագ է զարգանում։ Թվում է՝ երբ ամուսնանում ես, ամեն օրդ այդ մարդու հետ ես անցակցնում, սովորական է դառնում, սակայն երբ թեկուզ մեկ օրով բացակայում ես կամ պետք է մեկնես երկրից, զգում ես, որ ունես ընտանիք և ուզում ես գալ քո տուն։ Դա առաջ էլ կար, բայց ամեն  մեկս մեր տանն էինք՝ մեր ծնողների հետ։ Սա արդեն ուրիշ զգացմունք է։

 

-Որքան էլ երկար շփվես մարդու հետ, ամուսնությունից հետո նորովի ես ճանաչում նրան։ Արամե, կա՞ մի բան, որ ամուսնությունից հետո եք բացահայտել Աննայի մեջ։


Արամե - «Քթի մազությունը»։ Նախկինում չգիտեի, որ նա ամեն ինչի նկատմամբ այդքան բծախնդիր է։ Նույնիսկ մի մեխ մեխելու համար պետք է 100 անգամ չափվի։ Կարող է նաև իր սրտով մի բան գնենք տան համար, սակայն որոշ ժամանակ անց նոր բան նկատի։ Կարծում եմ՝ դա պարապությունից է։)

 

 

Շարունակությունը` այստեղ: