Ավստրալիայի օպերային խումբը հրաժարվել է «Կարմեն» օպերայի բեմադրությունից այն պատճառով, որ ներկայացման մեջ քարոզվում է ծխելը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:

 

Այս որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ առողջապահության հարցերի պետական գործակալությունը՝ Healthway-ը, առաջարկել է West Australian Opera խմբին 355 հազար դոլար վճարել բեմադրությունից ժամանակավորապես հրաժարվելու փոխարեն:    

 

Healthway-ի ղեկավարության կարծիքով՝ Ժորժ Բիզեի հռչակավոր օպերայում, որն ստեղծվել Է Պրոսպեր Մերիմեի նովելի մոտիվներով, ակտիվորեն քարոզվում Է ծխելը: Այսպես, մասնավորապես, Կարմենն ինքն աշխատում Է ծխախոտի ֆաբրիկայում, որի բոլոր բանվորուհիները ծխում են:

 

Օպերային խմբի հետ Healthway-ի կնքած պայմանագիրն ուժի մեջ է մտնում 2015 թվականի մարտից եւ կտեւի երկու տարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: