Հունգարիան հրաժարվել է 2020 թվականի «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին մասնակցելուց նույնասեռականության քարոզի պատճառով: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, սակայն պաշտոնական Բուդապեշտը դեռևս չի հաստատել այդ պնդումը:
Հունգարիայի Հեռուստատեսության և ռադիոյի պետական հեռարձակման կազմակերպության անանուն զրուցակիցը հաստատել է, որ մրցույթի մասնակցությունից հրաժարվելը կապ ունի ԼԳԲՏ համայնքին աջակցության հետ, ինչը վերջին տասնամյակի ընթացքում ցուցադրվում է Եվրատեսիլում:
Սակայն, պաշտոնական հայտարարության մեջ նշված է, որ պլանավորում են մրցույթին մասնակցելու փոխարեն զբաղվել հունգարացի փոփ-կատարողների ստեղծագործության առաջմղմամբ: