Լոնդոնի Honky Tonk ռեստորանն ստեղծել է աշխարհում ամենաթանկ համբուրգերը՝ զարդարված նրբաթերթ ոսկով, օմարներով եւ ձկնկիթով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph հրատարակությանը:

 

Մարմարանման տավարի մսից՝ վագյուից եւ եղնիկի մսից կերակրատեսակի ստեղծումը, որի արժեքը 1100 ֆունտ է, տևել է երեք շաբաթ և Record Setters-ի կողմից գնահատվել որպես աշխարհում ամենաթանկը:   

   

Honky Tonk ռեստորանն իր խոհարարական ստեղծագործությունն անվանել է «Գլամբուրգեր»: Վերջինիս  արժեքն արդարացնելու համար ռեստորանը որոշել է ճաշացուցակում նոր կերակրատեսակն առաջարկել նրբախորտիկների շվեդական սեղանի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: