«12-րդ գիշեր կամ սիրուց եմ մեռնում…». Ուիլյամ Շեքսպիրի հայտնի կատակերգությունը բեմադրվել է Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, պրեմիերային ներկա է եղել նաև BRAVO.am-ը:
Վիոլան իր եղբորը` Սեբաստիանին, ծովում խեղդված համարելով, սգի մեջ պատանու կերպարանք առնելով սիրահարվում է դքսին եւ դառնում նրա սպասավորը: Դուքսն անտարբեր է Վիոլայի նկատմամբ, քանի որ վաղուց սիրահարված է կոմսուհի Օլիվիային, սակայն վերջինս ճակատագրի հեգնանքով սիրահարվում է պատանու կերպարանքով Վիոլային: Իսկ երբ պարզվում է, որ Սեբաստիանը չի մահացել, գործողություններն այլ ընթացք են ստանում:
Երկու ժամ տեւողությամբ առանց ընդմիջման կատակերգության կազմում ընդգրկված են դերասաններ Նարինե Պետրոսյանը/Օլիվիա/, Բաբկեն Չոբանյանը/դուքս/, Լիդիա Գրիգորյանը/Վիոլա/, Դիանա Մալենկոն/Սեբաստիան/, Արթուր Մանուկյանը/խեղկատակ/, Էրիկ Սարգսյանը/Մալվոլիո/, Վահագն Գալստյանը/Սըր Թոփի/, Արտաշես Մխիթարյանը/Սըր Էնդրյու/, Լուսինե Հարությունյանը/Մարիա/, Արա Գեւորգյանը/Անտոնիո/ եւ այլք:
Շարունակությունը` այստեղ: