“Ելք չկա” քրեական դրամայի պրեմիերայից առաջ ֆիլմի դերասանական եւ նկարահանող անձնակազմը ակումբային միջավայրում խմել է համատեղ աշխատանքի կենացը:): Երեկ տեղի ունեցած երեկույթին ներկա են եղել Արմեն Մարությանը, Արտաշես Ալեքսանյանը, Ժաննա Բուտուլյանը,Նարեկ Պետրոսյանը, Անի Հարոյանը եւ, իհարկե, գլխավոր դերակատարն ու պրոդյուսերը' կարատեիստ Կամո Ունանյանը:
Հաղորդավարուհի Անկան, շնորհավորելով ստեղծագործական կազմին, բեմ է հրավիրել դերասաններին, որոնք կիսվել են իրենց տպավորություններով: Արմեն Մարությանի խոսքով' դերասանի համար հուզիչ է իր իսկ մասնակցությամբ ֆիլմը դիտելն եւ ներկաների արձագանքը լսելը.“Հավաքվեց հիանալի թիմ ու նկարահանվեց հզոր ֆիլմ: Եթե չունես լավ թիմ, եթե բոլորը չեն մտածում լավ աշխատանք ստեղծելու մասին, ուրեմն ոչինչ չի ստացվի: Պրեմիերային սրտի դողով գալու եմ' դահլիճում դիտելու, կապ չունի' 1000 ֆիլմում էլ նկարված լինենք, Արտաշեսը թույլ չի տա, որ ստեմ, ամեն անգամ մենք սկսում ենք սկզբից”:
Շարունակությունը' այստեղ: