Aroxj.am-ը գրում է.
Նույնիսկ ամենափոքր տարիքի երեխաների մոտ կարող են նկատվել այնպիսի սովորություններ, որոնք ծնողին կարող են ստիպել կրծել սեփական եղունգները։ Սակայն, հուսահատվել հարկավոր չէ, մենք կներկայացնենք մի քանի տարբերակներ, որոնք հնարավորություն կտան լուծել առաջացած խնդիրները։
Ի՞նչպես պայքարել երեխայի վնասակար սովորությունների դեմ
Երբեք չպետք է հարմարվել այն մտքի հետ, թե Ձեր երեխան եղունգները կրծելու սովորություն ունի կամ ընդհատում է Ձեր հեռախոսազանգը միայն այն պատճառով, երբ ցանկանում է, որ իր համար սենդվիչ կամ մեկ այլ բան պատրաստեք։ Հուսահատվել հարկավոր չէ, գոյություն ունի ռազմավարական մի քանի տարբերակներ՝ նման վարքին վերջ դնելու համար։ Առաջին հերթին պետք է հասկանալ երեխայի՝ նման վարքի դրսևորման շարժառիթը։ Եթե երեխան սեղանի մոտ իրեն համապատասխան վարք չի դրսևորում, ապա անհրաժեշտ է նրան պատմել էթիկայի նորմերի մասին։ Բայց կան գործողություններ (մատը բերանին դնելու, կամ մազերին փաթաթելու սովորություններ), որոնք ենթադրում են երեխայի սթրեսից կամ ձանձրույթից խուսափելու պահանջը։ Այս պարագայում անհրաժեշտ է զգուշավոր մոտեցում ցուցաբերել, այլ ոչ թե բարկանալ կամ առավել ևս պատժել երեխային։ Անհրաժեշտ է գտնել այլ միջոց, որը հնարավորություն կտա երեխային արտահայտել իր հույզերը։
Կրծում է եղունգները
Եղունգների մշտական կրծումը կարող է ենթադրել, որ Ձեր փոքրիկը շատ է հուզվում կամ վախենում է ինչ որ բանից։ Ինչպես փաստում են ճապոնացի գիտնականները, այս վատ սովորությունը կարող է փոխանցվել նաև գեներով։
Փնտրում ենք այլընտրանք
Առաջարկեք երեխային դդմի սերմեր կամ այլ չորացրած մրգեր, քանի որ նրան անհրաժեշտ է մշտապես ինչ-որ մի բան կրծել կամ կծել։ Այս մեթոդը հնարավորություն կտա արագ կերպով հրաժարվել սեփական եղունգերը կրծելուց։
Շարունակությունը` այստեղ: