Aroxj.am-ը գրում է.

 

 Երբ մենք դեռ երիտասարդ ենք, թվում է՝ մեզ հետ ոչ մի բան չի պատահի, որ ապահովագրված ենք բոլոր տեսակի առողջական խնդիրներից: Այդպես միայն թվում է: Այն հիվանդությունները, որոնք նախկինում հանդիպում էին 60-70 տարեկանների մոտ, սկսել են 20-30-40 տասնամյակով ավելի երիտասարդանալ: Պատճառները տարբեր են՝ սկսած սխալ ապրելակերպից, սխալ սնվելուց և նստակյացությունից:


Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում 5 հիվանդություններ, որոնք երիտասարդացել են և որոնց դեմ կարելի պայքարել հենց այսօրվանից:


Մելանոմա
Հիմնական ախտորոշման տարիքը - 50 տարեկան և ավելի,


Կարող է ի հայտ գալ ավելի շուտ՝ 15-25 տարեկանների շրջանում,


Ինչպես պայքարել - Հեռու մնացեք սոլյարի սրահներից, անգամ 1-2 անգամ կրկնվող, այսպես ասած, արհեստական արևայրուքից: Դա կարող է 3 անգամ մեծացնել մելանոմայով հիվանդանալու հավանականությունը: Իհարկե, ամբողջովի հնարավոր չէ խուսափել արևի ճառագայթներից: Դրա համար պետք է օգտագործել արևապաշտպան քսուքներ SPF 15-ով և անգամ 30-ով: Ամենավտանգավոր ժամը 10:00-ից 14:00-ն է:. Մելանոմայից կարելի է խուսափել վիտամին D ընդունելու արդյունքում:


Օստեոպորոզ


Հիմնական ախտորոշման տարիքը - 65 տարեկան և ավելի,
Կարող է ի հայտ գալ ավելի շուտ՝ 50 տարեկանների շրջանում,
Ինչպես պայքարել - Այսպիսի խնդիր ունենալու դեպքումը չի կարելի հետաձգել բուժման գործընթացը: Պետք է ընդունել կալցիում և վիտամին D: Պետք է կանոնավոր կերպով զբաղվեք մարմնամարզությամբ մկաններ և ձիգ կեցվածք ունենալու համար: Ալկոհոլն ու նիկոտինը ամենաոխերիմ թշնամիներն են այս առողջական խնդրի դեպքում: Բուժման ընթացքում պետք է լրիվ հրաժարվել ծխելուց, կանայք էլ պետք է սահամանափակեն ալկոհոլի օգտագործումը: Կոկա կոլայի օգտագործումը նույնպես պետք է խիստ սահմանափակել:

 

Շարունակությունը` այստեղ: