«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» մրցույթների հաղթող, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը, թեև տևական ժամանակ է՝ չի մասնակցում նման միջոցառումների և իրեն նվիրել է բացառապես ընտանիքին, զբաղվում է երեք երեխաների խնամքով, չի դադարում վայելել հանրության համակրանքը: Մարդիկ շարունակում են հետաքրքրվել՝ ինչով է այժմ զբաղված գեղեցկուհին և ինչ նորություն կարելի է նրանից սպասել: Այս և այլ հարցերի  Գոհար Հարությունյանը պատասխանել է  Life.panorama.am-ի հետ զրույցում:


Հանրությունն  անընդհատ նորություն է սպասում...


Այնպես է ստացվել, որ հանրությունը շարունակում է հետաքրքրվել ինձնով, անընդհատ նորություններ են ուզում լսել: Ինքս մտածում եմ որևէ  հեռուստահաղորդում վարելու մասին: Առայժմ ինձ համար  հոգեհարազատ առաջարկ չեմ ստացել: Կցանկանայի վարել ընտանիքի, կանանց, երեխաների մասին հաղորդում, զբաղվել մի աշխատանքով, որն ավելի կզարգացներ, հոգեպես կհարստացներ ինձ:

 

 Իսկ մոդելինգով զբաղվելն անցած էտապում է, հասկանու՞մ եք՝ ես արդեն 35 տարեկան եմ (ծիծաղում է): Երեք երեխա եմ պահում, 24 ժամ զբաղված եմ նրանցով, և չեմ գտել մի աշխատանք, հանուն որի մայրիկի պարտականությունները, թեկուզ որոշ չափող, զիջեմ որևէ մեկին, հատկապես, որ այն մայրերի թվին եմ պատկանում, ովքեր կարևորում են իրենց անմիջական մասնակցությունը երեխաներին խնամելու և դաստիարակելու գործում:

 

Շարունակությունը` այստեղ: