«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» և «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր Գոհար Հարությունյանն այժմ չի զբաղվում մոդելային կարիերայով, սակայն ոլորտին հետևում է։ BlogNews.am-ը նրա հետ խոսել է «Fashion» ինդուստրիայի այժմյան վիճակի, ինչպես նաև՝ հագուստի և ոճի առումով սեփական նախընտրությունների մասին։ Որքան էլ զարմանալի է, Գոհարը ոչ միայն բրենդամոլ չէ, այլև, առհասարակ, նշանակություն չի տալիս հագուստներին։
-Գոհար, Դուք այլևս չեք ներկայանում որպես մոդել, սակայն երբեմն ներկա եք լինում նորաձևության ցուցադրությունների։ Հետևո՞ւմ եք այժմյան «Fashion» ինդուստրիային, որքանո՞վ է այն հետաքրքիր Ձեզ համար, զարգացման միտում նկատո՞ւմ եք։
-Այո, հնարավորության դեպքում ընդունում եմ հրավերները։ Մեզ մոտ «Fashion» ինդուստրիայի զարգացման համար մի շարք խոչընդոտներ կան, օրինակ՝ շատ չեն կտորների տեսականիները, ոգեշնչման աղբյուրները, որոնք անհրաժեշտ են դիզայներներին։ Այս առումով մենք փակ տարածքում ենք գտնվում, և եթե անգամ դիզայների երևակայությունը շատ մեծ լինի, հնարավորությունները քիչ են։
Շարունակությունը` այստեղ: