Երգչուհի Ջուսը շուտով հանրության դատին կներկայացնի նոր տեսահոլովակ, որի պրեմիերան նախատեսված է նոյեմբեր ամսին: Երգչուհուն երգը նվիրել է հայտնի կոմպոզիտոր Իվան Բագրամովովը: Խոսքերի հեղինակը Նինա Ավագյանն է: Երգը կոչվում է Love song: Մինչ տեղի կունենա տեսահոլովակի պրեմիերան, առաջարկում ենք դիտել լուսանկարներ նկարահանման վայրից: