Ֆիլիպիններում գտնվող հեքիաթային այս գետը՝ Հինաթուանը, հանգիստ, կապույտ ջրերով ու ափին արմավենիներով փոքրիկ դրախտ է հիշեցնում, որը, սակայն, իր արտառոց հատկության շնորհիվ զարմացնում է գիտնականներին։
Ինչպես նշում է Daily Mail-ը, գետը հոսում է Մինդանաո կղզով, բայց սկզբնաղբյուր չունի. այլ կերպ ասած՝ պարզ չէ, թե որտեղից է այն սկիզբ առնում։ Տեղաբնակները հավատում են, որ Խաղաղ օվկիանոսը թափվող գետը ստեղծվել է կախարդական էակների, փերիների կողմից։
Այնուհանդերձ, Հինաթուանը համարվում է Փիլիպինների ամենագեղեցիկ վայրերից մեկը, որը դեպի իրեն է գրավում բազմաթիվ զբոսաշրջիկների։ Այստեղ հնարավոր է լողալ, դայվինգով զբաղվել և պարզապես զմայլվել շրջապատի անհավանական գեղեցկությամբ։