Դերասան, հումորիստ Մենչը` Արմեն Պետրոսյանը, այսօր նշում է 39-ամյակը: Տարեդարձի կապակցությամբ հումորիստին առաջինը շնորհավորել են ընտանիքի անդամները, ինչին հաջորդել են նրա մտերիմ ընկերներին շնորհավորական զանգերն ու հաղորդագրությունները:

 

 

«Այնքան շատ զանգեր եմ ստացել, որ դժվարանում եմ հիշել, թե ով է եղել առաջին շնորհավորողը: Բոլոր այն ընկերներս, ովքեր ամեն տարի հիշում ու շնորհավորում են ինձ, այս տարի էլ չեն մոռացել ու արդեն հասցրել են զանգահարել»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Արմենը: Հումորիստի փոխանցմամբ` արդեն հասցրել է անակնկալ նվերներ  ստանալ զավակների ու գործընկերների կողմից:

 

«Ինչպես ամեն տարի, այս տարի ևս առաջին նվերները երեխաներիս կողմից է եղել, նրանք ինձ համար նկարներ էին նկարել: Ճիշտ է` չկարողացա հասկանալ, թե ինչ է պատկերված նկարում, բայց շատ ուրախացա:),- ծիծաղելով ասաց հումորիստը` հավելելով,- ավագ դուստրս` Էլինան, իմ նկարով բաժակ է նվիրել, որի վրա գրված է "N 1 Father in the world"»,- ասաց դերասանը, ով երեխաների կողմից ստացած ցանկացած նվեր մեծ ոգևորությամբ է ընդունում:

 

 

Արմենից տեղեկացանք, որ այս տարի խնջույք չի կազմակերպելու` ժամանակի սղության պատճառով: «Վաղն առավոտյան երկրից մեկնելու եմ, դեռ մի շարք գործեր ունեմ, որոնք պետք է ավարտին հասցնեմ: Եթե շուտ գնամ տուն, ընտանիքիս անդմաների հետ կընթրենք ու այդ կերպ կնշենք ծնունդս»,- նշեց նա:

 

Ծննդյան տորիթ մոմերը փչելիս երազանք չպահող հումորիստը այս տարի տարեդարձի տորթ էլ չի ունենա: «Անձամբ ես ոչ մի պատրաստություն չեմ տեսել, բայց ով գիտի, գուցե երեկոյան տանն անակնկալ ունենամ:)»,- ասաց Արմենը:

 

 

Խոսելով մինչ այս ունեցած անմոռանալի ծննդյան տոնի մասին` դերասանը հիշեց. «Մոտ 4-5 տարի առաջ ծննդյանս օրը մեծ խնջույք էի կազմակերպել ու շատ հյուրեր հրավիրել: Չգիտեմ էլ, թե ինչպես էին իմ հյուրերը միմյանց հետ պայմանավորվել. ու բոլորն ինձ նույն օծանելիքն էին նվիրել:) Հետաքրքիրն այն էր, որ ոչ մեկի տուփը մյուսինին նման չէր. մեկը մեծ էր, մյուսը` փոքր, երրորդը` կոշիկի տուփի մեջ էր դրել, ու երեկոյան` նվերները բացելու պահին, ինձ մեծ անակնկալ էր սպասվում:) Ծննդյանս օրվանից հետո մոտ 40 հատ նույն օծանելիքից ունեի:)»:

ESem.am-ը շնորհավորում է Արմենին և մաղթում նորանոր հաջողություններ:

 



Զրուցեց Մերի Պողոսյանը