Այսօր Արմեն Էլբակյանը նշում է ծննդյան 61-րդ տարեդարձը: Ծննդյան տոնախմբությունը դերասանի ընտանիքում նախատեսված է երեկոյան, երբ նույն սեղանի շուրջ կհավաքվեն ընկերները, բարեկամներն ու ընտանիքի անդամները:

 

Այդ օրը երազանք են պահում գրեթե բոլորը՝ անկախ տարիքից: Արմեն Էլբակյանի երազանքն այս տարի համամարդկային բնույթ ունի: «Ես երազանքներ միշտ ունեցել եմ, ունեմ և կշարունակեմ ունենալ: Այժմ ամենամեծ երազանքս այն է, որ մեր երկրում խաղաղություն լինի: Թո՛ղ մեր երիտասարդները չզոհվեն ռազմի դաշտում, թո՛ղ ծնվեն շա՜տ-շա՜տ երեխաներ:

 

Ուզում եմ, որ մենք՝ հայերս, սիրենք միմյանց, փորձենք ըմբռնումով մոտենալ այն ամենին, ինչ այս պահին կատարվում է մեր երկրում, հայրենիքում: Միասնական լինենք: Արդեն եղեռնի 100-ամյակն է, ինչն էլ նշանակում է, որ մենք 100-ը բոլորած ողբերգության կրողներն ենք և շատ ավելի գրագետ պետք է գործենք»,-Life.panorama.am-ի հետ զրույցում անկեղծացավ հոբելյարը:

 

Շարունակությունը` այստեղ: