Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանի ծննդյան օրն է. նա նշում է իր 32-ամյակը:


Գոհար Վեզիրյանն առավել հայտնի է իր կոշտ և սկզբունքային դիրքորոշումներով` թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես քաղաքացի: Նա մշտապես պայքարել է անարդարությունների դեմ և փորձել իր աշխատանքը ծառայեցնել ի շահ ՀՀ քաղաքացիների:

 

Mediamall.am-ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է իր գործընկերուհուն՝ մաղթելով ամենայն բարիք և աշխատանքային բեղմնավոր գործունեություն: