Եվգենի Պետրոսյանը երջանիկ է Տատյանա Բրուխունովայի հետ օրինական ամուսնության մեջ: Հինգերորդ ամուսնությունն անհավանական վերափոխեց 75-ամյա երգիծաբանին։ Ամուսինները դաստիարակում են իրենց որդուն՝ Վահանին։

Վաչեսլավ Մանուչարովի «Эмпатия Манучи» Youtube-յան շոուի ժամանակ Պետրոսյանն առավելագույնս անկեղծ խոսել է անձնական երջանկության մասին։ «Այն հին Պետրոսյանին սրտի վիրահատություն էր հարկավոր, իսկ սրան ոչինչ պետք չէ։ Ամեն ինչ շտկված է: Դուք տեսել ես, ես պարում էի։ Կարեւորը հույսը չկորցնելն է։ Հավատալ ուժերիդ ևեւ կառուցել դրանք։ Ես երբեք չեմ հաճախել մարզադահլիճ, իսկ հիմա արդեն հինգ-վեց տարի է՝ գնում եմ», - պարծեցել է Եվգենի Վահանովիչը։

Իսկ հետո ապշեցրել է Արմեն Ջիգարխանյանի մասին խոստովանությամբ։ Հումորիստը հայտարարել է, որ չի ցանկանում կրկնել իր գործընկերոջ սարսափելի ճակատագիրը եւ մտադիր է վայելել ամեն մի օրը, չնայած պատկառելի տարիքին:

«Ջիգարխանյանը մահացավ։ Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես եւ ինչ վիճակում։ Ոչ, դուք չգիտեք։ Նա անկողնում պառկած մահանում էր։ Մահանում էր, որովհետեւ ոչ ոք նրան չէր մոտենում։ Տառապանքների, ցավերի մեջ: Դուք գիտե՞ք դրա մասին։ Ահա այդ մասին դուք չեք ասի։ Դուք պետք է հաշվեք ուրիշի փողերը, որոնք գոյություն չունեն։ Դժոխային ցավերում մարդը մահանում էր, քանի որ պառկելախոցերը սկսել էին փտել», - անկեղծությամբ ցնցել է արտիստը։

Նա նշել է, որ Արմեն Բորիսովիչը շաքարային դիաբետ է ունեցել։ «Նա ճշգրիտ ներարկումների կարիք ուներ, որոնք ոչ ոք չի արել», - ընդգծել է Պետրոսյանը:

 

Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը մոտ 50 տարի ապրել է Տատյանա Վլասովայի հետ։ Սակայն 2016 թվականին արտիստը բաժանվել է երկրորդ կնոջից՝ հանուն երիտասարդ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի։ Երիտասարդ արտիստուհու հետ հարաբերությունները աստղին վերադարձրել են երիտասարդությունը, սակայն շուտով նրանց ամուսնությունը խզվել է մեծ սկանդալից հետո։ Կյանքի վերջին տարին Ջիգարխանյանը կրկին անցկացրել է Վլասովայի հետ։