Դերասանուհի Արևիկ Գևորգյանն օրերս հետաքրքիր ֆոտոշարք է անցել, դե իսկ լուսանկարներն ու մանրամասները առաջինը ESem.am-ին է վստահել:)

 

 

Նոր ֆոտոշարքը դերասանուհին արել է ընկերների հրավերով, իսկ կերպարի ընտրությունն արել են համատեղ:  «Մտածված էր տարազով ֆոտոշարք անել, սակայն ընթացքում ամեն ինչ այնքան հետաքրքրացավ, որ ընտրեցի նաև ռետրո ոճի զգեստ. թուլություն ունեմ հնության նկատմամբ, սիրահարված եմ այդ ժամանակաշրջանին»,- ասաց Արևիկն ու հավելեց, որ ամեն բան շատ իրական էր:

 

 

Դերասանուհին օգտվել է առիթից ու իրականացրել վաղեմի երազանքը:) «Միշտ երազել եմ տղամարդու կերպար մարմնավորել: Ինձ միշտ թվացել է, որ տղամարդու կերպարը շատ ավելի հետաքրքիր է, գուցե դա նրանից է, որ լավագույն պոետները տղամարդիկ են: Միշտ ցանկացել եմ կարդալ այդ բանաստեղությունները, սակայն չի հաջողվել, որովհետև կանանց են նվիրված»,- ասաց դերասանուհին՝ ավելացնելով, որ օգտվելով առիթից ֆոտոշարք է անցել նաև տղամարդու տարազով:

 

 

Անդրադառնալով գործունեության այս շրջանին՝ Արևիկը նշեց, որ այս փուլում իր բոլոր ծրագրերը կապված են ուսման հետ, ինչպես նաև զբաղվածություն ունի թատրոնում: Շուտով կմեկնարկի «Հայ ֆեստ» թատերական միջազգային փառատոնը, որի  շրջանակներում խաղալու են «Թմբկաբերդի առումը» ներկայացումը:

 

 

 

 

 

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը