Aroxj.am-ը գրում է.


Պարանոցի մաշկը նուրբ է, այդ պատճառով այն շուտ էլ ծերանում է: Օրինակ, երբ դեմքին հայտնվում են առաջին կնճիռները, պարանոցի հատվածում այդ ժամանակ ցայտուն երևում են տարիքային օղակները: Դա է պատճառը, որ հիմնականում կնոջ տարիքը մատնում է ոչ թե դեմքը, այլ պարանոցը: Պարանոցի մաշկի վրա ծալքերի և կնճիռների առաջացմանը նպաստում են հետևյալ գործոնները՝

  • Մեծ բարձով, սխալ դիրքով քնելը
  • Կարդալու կամ աշխատելու ընթացքում գլուխը կախած վիճակում երկար նստելը

Aroxj.am-ը ներկայացնում է պարանոցը խնամելու 6  կանոն՝

Կանոն 1
Պարանոցը պետք է խնամել նույնքան, որքան դեմքի մաշկը: Եթե լվանում եք դեմքը, մաքրում եք այն տոնիկով, պիլինգ եք անում, դիմակ կամ սկրաբ, անպայման նույնը արեք պարանոցի շրջանում: Որքան շուտ սկսեք դա անել, այնքան լավ:


Կանոն 2
Եթե դեմքին այս կամ այն խնամքի միջոցը քսելիս որևէ խնդիր չի առաջանում, ապա պարանոցի դեպքում այլ է: Կրեմ պարանոցին քսում են ներքևից վերև, իսկ դեկոլտեի շրջանում կենտրոնից  դեպի կողք և կենտրոն:

 


Կանոն 3

Լվացվել ճիշտ է սառը ջրով.այն լավացնում է արյան շրջանառությունը: Ցնցուղ ընդունելիս անպայման ուղղեք սառը ջրի շիթը ձեր պարանոցին: Այն կլավացնի պարանոցի արյան շրջանառությունը:

 

Շարունակությունը` այստեղ: