Հիմնականում կնոջ տարիքը մատնում է ոչ թե դեմքը, այլ պարանոցը: Վերջինիս վրա, ինչպես ծառի կոճղին, կարող են հայտնվել, այսպես կոչված, տարիների օղակներ: Ladynews.am-ը ներկայացնում է պարանոցը խնամելու մի քանի կանոն:
Կանոն 1
Պարանոցը պետք է խնամել նույնքան, որքան դեմքի մաշկը: Եթե լվանում եք դեմքը, մաքրում եք այն տոնիկով, պիլինգ եք անում, դիմակ կամ սկրաբ՝ անպայման նույնը արեք պարանոցի շրջանում: Որքան շուտ սկսեք դա անել, այնքան լավ: Բացի այդ' շուտով պարանցի խնամքը ձեզ համար գրեթե կդառնա սովորույթ, և դուք կզարմանաք, թե ինչպես եք նախկինում այդ մասն անտեսել:
Կանոն 2
Եթե դեմքին այս կամ այն խնամքի միջոցը քսելիս որևէ խնդիր չի առաջանում, ապա պարանոցի դեպքում այլ է: Հիշեք մեկընդմիշտ. կրեմ պարանոցին քսում են ներքևից վերև, իսկ դեկոլտեի շրջանում կենտրոնից կողքերը և կենտրոն:
Կանոն 3
Լվացվել ճիշտ է սառը ջրով, այն լավացնում է արյան շրջանառությունը, բացի այդ սառը ջրում քլորը քիչ ակտիվ է, քան տաքում: Ցնցուղ ընդունելիս անպայման ուղղեք սառը ջրի շիթը ձեր պարանոցին: Այն կլավացնի պարանոցի արյան շրջանառությունը:
Կանոն 4
Պարանոցի շրջանի մերսում գրեթե ոչ մի գեղեցկության սրահում չեն մատուցում և պատճառն այն է, որ այդ հատվածում է գտնվում վահանաձև գեղձը, իսկ վերջինիս վրա ճնշում գործադրել չի թույլատրվում: Սակայն ոչ ոք չի արգելում ինքնամերսում անել տնային պայմաններում, թեթևակի ապտակելով, մատների փափուկ ծայրերով թակելով պարանոցը, ինչպես դաշնակահարները դաշնամուր են նվագում: Ուշադիր եղեք պարանոցի մեջտեղի նկատմամբ, որտեղ գտնվում է վահանաձև գեղձը: Չէ որ վահանձև գեղձի վրա ցանկացած ճնշում կարող է առաջացնել դրա չափից դուրս ակտիվացում:
Կանոն 5
Բարձր, մեծ բարձերը վնասակար են գեղեցիկ պարանոցի համար, դրանք կարող են կնճիռներ առաջացնել: Բացի այդ մեծ բարձը կարող է ողնաշարի խնդրի պատճառ դառնալ:
Կանոն 6
Մի մոռացեք պարանոցի վարժությունների մասին: Կարելի է վիզը ետ գցել, բացել բերանը և ստորին շրթունքը ուղղել դեպի քիթը: Վարժությունները ճիշտ է կատարել ամեն օր: